«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ղեկավարները որոշել են ստեղծել իրենց սեփական արժույթը՝ դինարը, և սկսել են պատրաստել մետաղադրամներ մաքուր ոսկուց և արծաթից, ինչպես դա արվում էր իսլամի վաղ շրջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջիկա մի քանի շաբաթում նոր դրամը կսկսի գործածության մեջ մտնել Սիրիայի և Իրաքի' ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Որպես նմուշ իսլամիստները վերցրել են 630-ական թվականներին գործածության մեջ եղած կլոր մետաղադրամը: Մի կողմում իսլամական գրություն է, մյուս կողմում՝ ստեղծման ամսաթիվը և ԻՊ-ի ղեկավարի անունը: Ոսկե մետաղադրամն անվանվել է իսլամական դինար և կշռել է մոտ 4,3 գրամ, իսկ արծաթե մետաղադրամը՝ 3 գրամ:

 

Իսլամիստների հիմնական եկամտի հիմքում նավթից, ինչպես նաև հանցագործություններից ստացված եկամուտն է, այդ թվում բանկ թալանելու, առևանգումների, փրկագնի:

 

Ծայրահեղականների մեկօրյա միջին եկամուտը նավթից կազմում է շուրջ 2 միլիոն դոլար: ԻՊ-ի մոտ նավթի գինը տատանվում է 25-50-ի դոլարի սահմաններում մեկ բարելի համար: