ffa.amՔիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտուգալիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն «Կուինտո դո Լագո» հյուրանցում: Նոյեմբերի 12-ին և 13-ին մեր հավաքականը կանցկացնի մեկական մարզում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Եվրոպայի 2016թ. առաջնության Պորտուգալիա–Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: