ffa.amՔիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում:
Share on vk Share on facebook Share on google_plusone_share Share on twitter More Sharing Services