Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը դեմ կքվեարկեն ՀՀ 2015 թվականի բյուջեի նախագծին:

 

Հիշյալ խմբակցությունները ներկայացնող բոլոր պատգամավորներն իրենց ելույթներում քննադատության ենթարկեցին կառավարության քաղաքականությունն ու բյուջեի նախագիծը: Նրանք բոլորն այն կարծիքին են, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը չի նպաստում երկրի զարգացմանը և սոցիալական ուղղվածություն չունի:

 

Պատգամավորներն ընդգծեցին, որ նածագծում նշված չեն ուղիները, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները: Նրանք հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները դեմ են քվեարկելու ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծին:

 

Ազգային ժողովը առնվազն 4 օրով ընդհատել է ՀՀ 2015թ պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում: