Ազգային ժողովում այսօր ոչ իշխանական չորս խմբակցությունները փակ խորհրդակցություն են անցկացրել և «գազայաին» պայմանագրի քվեարկության անօրինականության վերաբերյալ որոշում կայացրել:

 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ քննարկման արդյունքում իրենք որոշել են հրավիրել հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ: Նա նշեց, որ մինչև Սահմանադրական դատարան դիմելը իրենք՝ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներով, պահանջում են հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել:

 

«Մինչ ՍԴ դիմելը, մենք պետք է իրականացնենք մեր իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր գործողությունները խորհրդարանում: Հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին չի աշխատել, չի աշխատել ոչ միայն այն պատճառով, որ ժամանակ չի ունեցել, այլ այն պատճառով, որ նման խնդիր չի առաջադրվել: Ելնելով հանձաժողովի առջև դրված խնդիրների իրացման հնարավորություններից, օգտվելով կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից, դիմում ենք հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին, 334 սենյակում արտահերթ նիստ հրավիրելու պահանջով»,- նշեց նա: Եթե Սուքիաս Ավետիսյանը չներկայանա նիստին, հրաժարվի այն վարել, ապա Արծվիկ Մինասյանի խոսքով, ընդդիմադիր, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հաշվիչ հանձնաժողովի քարտուղարն է, լիիրավ իրավուքն ունի վարելու այդ նիստը:

 

«Մենք ներկայացնելեւ ենք հաշրվարկման օրինականությունն ու կազմակերպական հարցրեը: Մենք այս պահանջն առաջադրում ենք, ու եթե նա չժամանի այդ նիստին, մենք իրավասու ենք անցկացնելու այդ նիստը: Տիկին Սարգսյանը լինելով հանձնաժողցովի քարտուղար, իրավուքն ունի վարելու, եթե Սուքիաս Ավետիսյանը ցանկություն չունենա վարելու նիստը, չգա»,- ավելկացրեց նա: