Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք բողոքում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ:

 

Ոստիկանները քաղաքացիներին արգելում են հավաքվել դատարանի դիմաց: Ոստիկանները հորդորում են նրանց հեռանալ դռան մոտից:

 

Քաղաքացիները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ ԵՏՄ-ին» և այլն:

 

Ակցիային մասնակցում են նաև Պարույր Հայրիկյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ալեն Սիմոնյանը:

 

ՍԴ-ի մոտ են նաև մահացած զինվորների մայրերը:

 

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը:

 


Լուսանկարը և տեսանյութը՝ Tert.am-ի