Ի պաշտպանություն Ամուլսարի՝ մինչ այժմ խաղաղ ակցիայի ընթացքը փոխվեց. իրավիճակը լարվեց: Բախումներ սկսվեցին ոստիկանների ու քաղաքացիների միջև:
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ փորձելով այս կերպ բացել ճանապարհը:
Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը դժվարացավ նշել՝ քանի քաղաքացի է բերման ենթարկվել: Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե ոստիկանները բռնի ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ: Ազիզյանը նշեց՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են: