«Մենք բոլորս պետք Է համախմբվենք Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ վերականգնման համար պայքարում»: Այդ մասին Վրաստան նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է նոյեմբերի 14-ին՝ երկրի խորհրդարանում հանդես գալով պատգամավորին հղված արտակարգ ուղերձով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար Վրաստանի նախագահի վարչակազմը ջանքերը կրկնապատկել Է նաեւ միջազգային ասպարեզում: «Մենք պետք Է փոխենք Ռուսաստանի «արտոնյալ շահերի ոլորտի» կոնկրետ պարադիգման»,- ասել է նա:
«Անհրաժեշտ Է ընդգծել նաեւ այն, որ մենք պետք Է միավորվենք Աբխազիայի տարածքի եւ Ցխինվալի տարածաշրջանի բռնակցումը կանխելու համար: Այդ վտանգը չպետք Է բաժանի Վրաստանի հասարակայնությանը, այն պետք Է միավորի մեզ, քանի որ միակ ելքը եւ Ռուսաստանի գործողություններին միակ պատասխանը երկրի եվրատլանտյան ինտեգրացումն Է»,-նշել Է նախագահը: