armsport.am/«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է թե ինչու չի կայացել Մադրիդի «Ռեալից»՝ ՊՍԺ նրա տեղափոխությունը։

«Ես ՊՍԺ չտեղափոխվեցի ֆինանսական խնդրիների պատճառով։ Դա նշանակալի փորձ կլիներ ինձ համար։

Չեմ ափսոսում «Ռեալից» հեռանալու համար։ Այդ ակումբի հետ ես ամեն ինչ հաղթել եմ»,– արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Téléfoot»։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունաթեդը» Դի Մարիայի համար 59,7 միլիոն ֆունտ է վճարել։ Դրանից առաջ ՊՍԺ–ն 26–ամյա ֆուտբոլիստի համար 65 միլիոն եվրո էր առաջարկում, սակայն ՈՒԵՖԱ–ն ֆինանսական «ֆայր–փլեյը» խախտելու համար պատժել է փարիզյան ակումբին՝ թույլ տալով տրանսֆերային պատուհանի ժամանակ միայն 60 միլիոն եվրո ծախսել։ Իսկ մինչ այդ Ֆրանսիայի չեմպիոններն արդեն 50 միլիոն եվրոյով գնել էին բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին։