Ռուսաստանում ներկայում կա ավելի քան 7 հազար մզկիթ: Վերջին 30 տարվա ընթացքում դրանց թիվն աճել է ավելի քան 70 անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայմուտդինը:

 

«Եթե 1980-ական թվականների կեսին ՌԽՖՍՀ-ի տարածքում հարյուրից պակաս մզկիթ Էր գործում, ապա այժմ դրանց թվաքանակը գերազանցել է 7 հազարը»,-ասել Է Գայմուտդինը:

 

Նրա տվյալներով՝ Մոսկվայում մուսուլմանների թվաքանակը մոտավորապես 2 միլիոն Է, Մոսկվայի մարզում՝ 650 հազար, Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում՝ 750 հազար: Ռուսաստանի ամբողջ տարածքում մոտավորապես 20 մլն մուսուլման Է բնակվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: