Նոյեմբերի 19-ին ԱՄՆ կոնգրեսում լսումներ են ացկացվելու' կապված Ադրբեջանում եւ ԵԱՀԿ անդամ այլ երկրներում կոռուպցիայի հետ: Լսումները կազմակերպել է Կոնգրեսի Հելսինիկիի հանձնաժողովը: Կոնգրեսի շենքում անցկացվելիք լսումների թեման ԵԱՀԿ տարածությունում կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս մասին, ինչպե հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Հելսինկիի հանձնաժողովի կայքը:

 

Ենթադրվում է, որ լսումների ժամանակ մասնակիցները հանդես կգան ԵԱՀԿ անդամ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի համար արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու առաջարկությամբ: Խոսվելու է նաեւ այդ գործում քաղաքացիական հասարակության դերը բարձրացնելու կարեւորության մասին: Հելսինկիի հանձնաժողովի համանախագահներ են սենատոր Բեն Կարդինը եւ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը: