Բաքվի գործադիր իշխանությունները չեն արտոնել նոյեմբերի 19-ին նախատեսվող բողոքի ցույցը, որի պահանջն էր ազատել երկրում կալանքի տակ հայտնված քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Բողոքի ակցիայի նախաձեռնողը Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնն է: Բաքվի քաղաքապետարանն իր որոշումը պայմանավորել է նրանով, թե ակցիա իրականացնելու պահանջը չի համապատասխանում «հավաքներ իրականացվնելու ազատության» վերաբերյալ օրենքին: