Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կորոշի նախկին ոստիկանապետ, իր ներկայիս խորհրդական Ալիկ Սարգսյանին թողնել ներկայիս պաշտոնին, թե մեկ այլ պաշտոնի նշանակել: Այս մասին NEWS.am- թղթակցի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը:
«Այս մասով այս պահին, որեւիցե բան ասել չեմ կարող: Երկրի ղեկավարը կորոշի ինձ այս պաշտոնում թողնել, թե տեղափոխել մեկ այլ տեղ»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը: Բայցեւայնպես, նա Սերժ Սարգսյանի շանսերը շատ բարձր է գնահատում: «Առանձնապես մտավախություն չունեմ: Մնում է' ճիշտ կազմակերպենք, որ կողքից հանկարծ պրովոկացիաներ չանեն: Նորմալ թափանցիկ, տեսանելի ընտրություններ անցկացնենք: Աշխարհի աչքին էլ ճիշտ երեւանք»,- նշեց Ալիկ Սարգսյանը եւ ավելացրեց, որ աշխատանքի մեջ է, բայց նախընտրական քարոզարշավին առանձնապես ակտիվ մասնակցություն չի ցուցաբերելու: Հարցին, թե պրովոկացիա ասելով, որ թեկնածուներին նկատի ունի ասաց.«Այս պահին, ոչ մեկի չեմ ակնարկում: Բոլորն էլ զբաղված են իրենց քարոզարշավով հլը մի քիչ ավելի թեժանա կզգացվի: Այդ հացադուլները եւս կարծում եմ, որ պրովոկացիոն դրսեւորումներ են: Իմաստը, ո՞րն ա, որ թեկնածությունը առաջադրի հետ հացադուլ հայտարարի: Որպես ինչ»:
Վերջինս չբացառեց, որ կմասնակցի Արարատում սպասվելիք քարոզարշավին:«Առայժմ չէ, բայց եթե հարց լինի կմասնակցեմ: Ինչ խնդիր կա: Աշխատանքից դուրս: Կարծում եմ նման արգելափակումներ, սահմանփակումներ չկան: Աշխատանքից դուրս ես էլ իմ քաղաքացիական պարտքը ունեմ կկատարեմ ինչ է եղել, որ»,- արձագանքեց նախագահի խորհրդականը:
Ի դեպ, Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում կան քայլեր, որ իր առաջարկով է արվել ասաց. «Չէ, չէ: Նման խնդիր չկա: Մեր ղեկավարը ամեն ինչ ճիշտ պատկերացնում է եւ կարծում եմ, որ հատուկ խորհրդատվության կարիք չկա: Ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ նորմալ պատկերացնում է տեսնում է, իրազեկված է ամբողջությամբ եւ քարոզարշավի ամբողջ ծանրությունը ինչպես տեսնում եք վերցրել է իր վրա:Կարծում է, որ ՀՀԿ-ի կարգախոսով ամեն ինչ ասված է»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը: