Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց:

 

Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվեց 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ քվեներ չկային:

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայքի բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վճարները: Փոխհատուցումը կլինի շուրջ 50 տոկոսով, որի համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ դրամ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: