Երթուղային ավտոբուսները մայիսի 11-ից շաբաթական 2 անգամ Գորիսից անվճար հիմունքներով կմեկնեն սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ։ Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։
Նշվում է, որ ավտոբուսները կմեկնեն Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 07։30-ին և 15։00-ին:
Կապահովվի նաև մեկնողների վերադարձը։
Հիշեցնենք' Sputnik Արմենիան նշված համայնքների տրանսպորտային խնդիրներին անդրադարձել էր այս տարվա հունվարին։