Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Գերմանիայի ընտրանու դեմ ընկերական խաղից առաջ համեմատել է Թոմաս Մյուլերին Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի հետ:

«Գերմանիայի հավաքականում ինձ շատ է դուր գալիս Մյուլերը: Հնարավոր է՝ նա չունի մեծագույն ֆուտբոլիստի խաղային որակներ, սակայն նա միշտ գոլ է խփում: Նրա մեջ կա մի բան, ինչն ինձ հիշեցնում է Ռաուլին»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Kicker-ը: