Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ուսումնասիրելով դիմումներում ներկայացված փաստերը և հաշվի առնելով, որ նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանի գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ նյութեր են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն' վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:

 

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության նախկին հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Գ. Սարգսյանը այս տարվա փետրվարի 1-ին հեռացվել էր ծառայությունից: