Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 18-ին' ժամը 22.00-ին, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀԱԷԿ-ից տեղեկացրել են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգո ւթյան մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:
ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը' ժամը 00:00-ին: