«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման չի միացել իր ակումբի ուսումնամարզական հավաքին կլիմայական խնդիրների պատճառով, հայտնում է Marca-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին Մավրիկիա կղզում է, որտեղ «Բելալ» անունով փոթորիկի ուժգնությունը գերազանցում է 120 կմ/ժ-ը: Կղզուց բոլոր չվերթները չեղարկվել են, Բենզեման ուշացումով կմիանա իր ակումբին, որը Դուբայում մի քանի ընկերական խաղեր կանցկացնի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման, հնարավոր է, վերադառնա Եվրոպա: Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: