Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ'Հնդկաստանի իշխանությունները «կարմիր» տագնապ են հայտարարել և երկրի արևելյան ծովափից տարհանել են մոտ 400.000 բնակչի' վախենալով ուժգին փոթորկից:
Ակնկալվում է, որ Phailin անվանմամբ ցիկլոնը երկրի արևելյան ծովափ կհասնի այսօր երեկոյան: Օդերևութաբանների կանխատեսմամբ' քամու արագությունը կազմելու է ժամում 240 կիլոմետր: Անգլիացի օդերևութաբանները փոթորիկը դասել են ուժգնության հինգ կատեգորիաներից չորրորդում: Տարհանված մարդկանց տեղափոխել են ամրացված շինություններ, ինչպես նաև դպրոցներ:
Հնդկաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորիկը կլինի շատ կործանարար, ինչից առավելապես կտուժեն գյուղերը: Phailin-ը կարող է դառնալ վերջին 14 տարում ամենակործանարար փոթորիկը Հնդկաստանում: 1999 թվականին գրանցված ուժգին փոթորկի հետևանքով զոհվել է 10.000 մարդ: