ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Հաթերաս կղզում պարտադիր տարհանում է հայտարարված մոտեցող «Արթուր» արևադարձային փոթորկի պատճառով: Այդ մասին հուլիսի 3-ին հաղորդել է ABC News հեռուստաալիքը:

 

2014 թվականի տարեշրջանում առաջին արևադարձային փոթորիկն առաջացել է ԱՄՆ-ի ատլանտյան ծովափին և ստացել «Արթուր» անունը: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հուլիսի 2-ին Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Պատրիկ Մակրորին արտակարգ դրություն է հայտարարել նահանգի տարածքում:

 

Ատլանտիկայում փոթորիկների պաշտոնական տարեշրջանը սկսվում է հունիսի 1-ին և ավարտվում նոյեմբերի 30-ին: Միջին ինտենսիվության է համարվում փոթորիկների այն սեզոնը, որի ընթացքում տեղի է ունենում անուններ ստացած 11 փոթորիկ:

 

Արևադարձային փոթորկին անուն է շնորհվում այն դեպքում, եթե դրան ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 62 կիլոմետրի: Ծովամրրիկը փոթորկի է վերածվում, երբ քամու արագությունը գերազանցում է ժամում 119 կիլոմետրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: