Իռլանդիայում բոլոր ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 16-ին փակ կլինեն Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցող «Օֆելյա» փոթորկի պատճառով:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի կրթության նախարարությունը:
«Վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով կրթության նախարարությունը տեղեկացնում Է բոլոր դպրոցներին, քոլեջներին եւ մյուս ուսումնական հաստատություններին, որ դրանք փակ կլինեն հոկտեմբերի 16-ին»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ նշվել Է, որ վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն Է հայտարարված Իռլանդիայի արեւմտյան մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: