Ղազախստանի ղեկավարությունը խնդիր է դրել առաջիկա տարիներին չներառել առաջին դասարաններում ռուսաց լեզվի ուսուցումը:
Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ղազախստանյան հեռուստաընկերությանը հղումով:
«6-7 տարի հետո առաջին դասարան ընդունվելու համար նախատեսված ռուսական բաժինները ուղղակի կփակվեն, իսկ ներկայիս ռուսալեզու դպրոցականները կդառնան ոչ մրցունակ», - նշել են Ղազախստանի պետական հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: