Disney ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով երկուշաբթի օրվանից ժամանակավորապես փակվում են Հյուսիսային Ամերիկայի խանութներն ու հյուրանոցները:

«Նահանգների եւ դաշնային հրամանագրերի համաձայն որպես կանխարգելիչ միջոցառում, մեր հյուրերի եւ աշխատակազմի շահերից ելնելով մենք փակում ենք Հյուսիսային Ամերիկայում գտնվող Disney-ի բոլոր խանութները մարտի 17-ից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Նշվում է, որ հյուրերը նախկինի պես կարող են առցանց գնումներ կատարել Disney-ի առցանց խանութներից:

Բացի դրանից, այն հյուրանոցները, որոնք գտնվում են Disney-ի ղեկավարության տակ կփակվեն ուրբաթ ժամը 17.00-ի:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ փակվում են «Դիսնեյի աշխարհը» Ֆլորիդայում եւ «Դիսնեյլենդը»՝ Փարիզի մերձակայքում: