Deutsche Bahn գերմանական կոնցեռնը անբարենպաստ եղանակի պատճառով ամբողջովին դադարեցրել Է մերձքաղաքային երկաթուղային հաղորդակցությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում, բացի այդ, գնացքների երթեւեկությունը դժվարացել Է Գերմանիայի ամբողջ տարածքի առանձին երթուղիներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է մարտի 31-ին:

 

Պատճառը ԳՖՀ-ի արեւմուտքում, հյուսիս-արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում մոլեգնող «Նիկլաս» փոթորիկն Է: Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ քամու արագությունը տեղ-տեղ հասնում Է վայրկյանում 42 մետրի: Տարերքի պատճառով վնասվել են երկաթգծերի երկարությամբ ձգվող Էլեկտրահաղորդման գծերը: Դրանց նորոգումը ներկայում անհնարին Է եղանակային պայմանների պատճառով:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկարթուղային հաղորդակցությունն ամբողջովին ընդհատված Է Դյուսելդորֆի եւ Քյոլնի, ինչպես նաեւ Դյուսելդորֆի եւ Դույսբուրգի միջեւ: Աուգսբուրգից եւ Ինգոլշտադտից շարժակազմեր չեն մեկնում Մյունխեն եւ հակառակ ուղղությամբ: Գնացքների չեղյալ հայտարարված չվերթների ստույգ թիվը չի նշվում: