Ճապոնիայի խոշորագույն գործող հրաբխի՝ Ասոյի ժայթքման պատճառով խախտվել Է օդային հաղորդակցությունը երկրի Կյուսյու հարավային կղզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, շուրջ 40 ներքին ավիաչվերթ չեղյալ Է հայտարարվել այն սպառնալիքի պատճառով, որն ինքնաթիռների համար ստեղծում Է խառնարանից բարձրացող թանձր մո խրի սյունը:
Տեղի իշանությունները հրաբխի մերձակա շրջանը հայտարարել են արգվելված գոտի: Ասոյի շրջակայքը ցնցում են երկրաշարժերը, իսկ նրա խառնարանից արտանետվող շիկացած մոխիրը տարածվել Է ավելի քան 30 կիլոմետր:
Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն Է: Դրա բարձրությունը 1592 մետր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: