ԱՄՆ-ի ազգային գվարդիայի ստորաբաժանումը Հավայան արշիպելագի Մեծ կղզում (Հավայի կղզում) Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով օգնում Է տարահանելու տեղացի բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարահանման գործողությանը մասնակցում են մի քանի տասնյակ զինվորականներ: Հաղորդումներ են ստացվում, թե շատ բնակիչներ չեն ցանկանում լքել իրենց տները՝ երկյուղ կրելով կողոպտիչներից, ասված Է BBC-ի հաղորդագրության մեջ:
Ցելսիուսի մինչեւ 900 աստիճան շիկացած լավայի՝ շուրջ 100 մետր լայնությամբ հոսքը Պախոա ավանի մոտ շարժվում Է ժամում 10 – 15 մետր արագությամբ: Շատ տներ եւ ագարակներ հայտնվել են հոսքի ճանապարհին եւ այրվել: Լավան նաեւ ոչնչացրել Է տեղի բուդդայական գերեզմանոցը:
Կիլաուեան ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է աշխարհում: Դրա վերջին ժայթքումն սկսվել Է 1983 թականի հունվարի 2-ին եւ շարունակվում Է մինչ օրս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: