Կոստա Ռիկայի իշխանությունները Տուրիալբա հրաբխի ակտիվության պատճառով բնակչության զանգվածային տարհանում են սկսվել դրա մերձակա բնակավայրերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով արատակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովին:

 

Ծառայության տվյալներով՝ խոսքը վերաբերում Է 1996 թվականից ի վեր այդ հրաբխի ամենամեծ ակտիվությանը: Բացի այդ իշխանությունները փակել են մայրաքաղաք Սան Խոսեի միջազգային օդանավակայանը՝ խուսափելու մոխրի արտանետումների հնարավոր բացասական հետեւանքներից:

 

Telesur ալիքը նշում Է, որ օրվա ընթացքում հրաբուխը չորս անգամ արտանետել Է մոխիր ու գազեր, որոնք արդեն հասել են Սան Խոսեի մի քանի շրջաններ: Ժայթքումներից մեկի բարձրությունը հասել Է մոտավորապես մեկ կիլոմետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: