Տոնգայի Թագավորությունը, որը Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասում գտնվում Է ավելի քան 170 կղզիների վրա, այս շաբաթ համալրվել Է եւս մեկ կղզով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այն առաջացել Է Հունգա Հաափայ ստորջրյա հրաբխի՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ժայթքման հետեւանքով: Ամեն ժամ տեղի Է ունեն ում միջին հաշվով 10 – 12 ժայթքում. հրաբուխն ապարի բեկորները նետում Է շուրջ 400 մետր, իսկ մոխիրն՝ ավելի քան 1 կիլոմետր բարձրության վրա:

 

Նոր կղզին գտնվում Է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆայից մոտավորապես 65 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել են սեյսմոլոգները, կղզու երկարությունը կազմում Է շուրջ 2 կիլոմետր, իսկ լայնությունը՝ շուրջ 1 կիլոմետր: Պահպանվող չափազանց վտանգավոր պայմանների պատճառով մարդիկ նոր կղզում դեռ չեն եղել:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ընթացիկ շաբաթվա սկզբին Հունգա Հաափայի ժայթքման պատճառով Տոնգայի Թագավորությունը հայտնվել Էր միջազգային մեկուսացման մեջ. չեղյալ Էին հայտարարվել Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից բոլոր ավիաչվերթերը դեպի Նուկուալոֆա:

 

Տոնգայի ցամաքի միագումար մակերեսը կազմում Է շուրջ 750 քառակուսի կիլոմետր: Օվկիանոսում միմյանցից տասնյակ եւ հարյուրավոր կիլոմետր հեռավորությամբ գտնվող կղզիների մեծ մասն անմարդաբնակ Է: Երկրում բնակվում Է շուրջ 105 հազար մարդ, որոնց մոտավորապես 70 տոկոսն ապրում Է Տոնգատապու գլխավոր կղզում: