Օնտակե լեռան վրա հրաբխի ժայթքման շրջանում որոնողափրկարարական գործողության ղեկավարությունը հայտարարել է սաստիկ անձրեւների պատճառով աշխատանքների ընդհատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նագանոյի պրեֆեկտուրայի վարչակազմի ճշտված տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 3-ին, անհայտ կորած է համարվում 16 մարդ: Հրաբխի ժայթքման շրջանում այժմ հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք կարող են ցեխահոսքեր առաջացնել հրաբխային մոխրի կուտակման պատճառով:
Ներկայում որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի, հրշեջ պահպանության փրկարար ստորաբաժանումների եւ ոստիկանության հազար ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 27-ին Օնտակե հրաբխի ժայթքման զոհ է դարձել 47 մարդ: Շուրջ 70 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: