Ճապոնիայում փրկարարները վերսկսել են այն 12 հոգու որոնումները, որոնք անհայտ կորել են Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների սահմանին Օնտակե հրաբխի (բարձրությունը 3067 մետր) ժայթքման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ժայթքումն սկսվել Է սեպտեմբերի 27-ին: Դրա զոհ Է դարձել 51 մարդ: Դրանք հրաբխի ժայթքման հետեւանքով ամենամեծ թվով զոհերն են երկրի ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում:
Զոհերի մեծ մասի մահվան պատճառ են դարձել հրաբխային քարերի անկման հետեւանքով ստացած վնասվածքները: Նախկինի պես անհայտ կորած Է համարվում 12 մարդ: Շուրջ 70 մարդ ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
Կորածների որոնումները բարդանում են անբարենապաստ եղանակային պայմանների պատճառով. այսպես, հանգստյան օրերին փրկարարները չեն կարողացել դուրս գալ լեռներ «Ֆանֆոն» թայֆունի բերած տեղատարափ անձրեւների եւ քամու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: