Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքման շրջանում հայտնաբերված ալպինիստների թիվը, որոնց վիճակը փրկարարների կողմից պաշտոնապես որակվում Է «սրտի եւ թոքերի կանգ», հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

 

Այդ թվում են այն 25 անձինք, որոնց բժիշկներն արդեն պաշտոնապես մահացած են ճանաչել: Բացի այդ, եւս 69 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածք Է ստացել:

 

Ներկայում որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի եւ հրշեջ-պահպանության փրկարար ստորաբաժանումների հազար աշխատակիցներ: Գործողության սկսվելուց ի վեր առաջին անգամ դրանում գործի է դրվել ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մինչեւ հիսուն մարդ:

 

Հրաբխային ակտիվությունը նվազել է, բայց չի դադարել: Դա նկատելիորեն բարդացնում է փրկարարների աշխատանքը, որոնք մի օդում թունավոր գազերի կուտակման, ինչպես նաեւ հրաբխի նոր ժայթքման սպառնալիքի պատճառով մի քանի անգամ հարկադրված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները,

 

Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո եւ Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: