Խաղաղապահ առաքելության սկզբից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար թեժ գծին կատարվել է շուրջ 250 զանգ: Տվյալները պարզաբանելու համար Ռուսաստանի խաղաղապահները ավելի քան 1,9 հազար հանդիպում են անցկացրել, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Թեժ գծի» մեկնարկից ի վեր ստացվել է 248 հեռախոսազանգ: Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն պարզելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները 1936 հանդիպում են անցկացրել քաղաքացիների հետ», - ասել է գործակալությունը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Զինվորականների տվյալներով՝ ավելի քան 1300 մարդ օրական վերադարձել է նախկին բնակության վայրեր՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: «Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 33 235 փախստականի անվտանգ վերադարձը», - ասվում է տեղեկագրում: