Հարավային Կորեայի ափերի մոտ ջրասույզ եղած «Սեւոլ» լաստանավի հատվածամասերում անհայտ կորածների եւ զոհվածների մարմինների որոնումները կդադարեցվեն մայիսի կեսերին: Այդ մասին հաղորդել Է ճապոնական Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի պաշտոնյաների:

 

«Կառավարության աղբյուրները հայտնում են, որ այժմ քննարկվում Է մայիսի կեսերին լաստանավի ներքին հատվածամասերում որոնողական աշխատանքների դադարեցման հարցը»,- նշել Է գործակալությունը: Դրանից հետո կսկսվեն նավը ջրի մակերեւույթ բաձրացնելու աշխատանքները:

 

Ներկայում նավաբեկության զոհերի թիվը հասել Է 210-ի: Հինգ զոհվածների մարմինները հայտնաբերվել են ապրիլի 30-ի գիշերը նավի չորրորդ հարկի նավախցիկներում: Անհայտ Է 62 հոգու ճակատագիրը:

 

«Սեւոլ» մարդատար լաստանավը, որտեղ եղել Է 476 մարդ, խորտակվել Է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: