Հարավկորեական «Սեւոլի» նավաբեկությունից փրկված շուրջ 70 դպրոցականներ ողբերգությունից հետո առաջին անգամ վերադարձել են Անսան քաղաքում գտնվող իրենց ուսումնական հաստատություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դպրոց են եկել նաեւ զոհվածների ծնողներից ոմանք՝ իրենց վիշտն արտահայտող ու փրկվածներին աջակցություն հայտնող պլակատներով:

 

Ականատեսները նշում են, որ շատերը չԷին կարողանում զսպել արցունքները

 

Ավելի վաղ France-Presse գործակալությունը հաղորդել Է, որ «Սեւոլ» նավի խորտակման ժամանակ ողջ մնացած դպրոցականները ցուցմունքներ կտան դատարանում, որտեղ քննվում Է նավապետի եւ անձնակազմի անդամների գործը:

 

Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը որոշել Է, որ դպրոցականներն Անսան քաղաքի դատարանի հատուկ նիստի ընթացքում ցուցմունքներ կտան հուլիսի 28-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակամիջոցում: «Այս վճիռը կայացվել Է այն բանի կապակցությամբ, որ Անսանի տարածաշրջանում ապրող դպրոցականների մոտ կարող են դժվարություններ առաջանալ այդպիսի մեծ տարածություններ տեղափոխվելու հարցում՝ հաշվի առնելով միջադեպի հետեւանքները»,- մեջբերում Է գործակալությունը դատարանի վճիռը: Նշված Է, որ դատը կընթանա դռնփակ ռեժիմով:

Նավը, որի վրա եղել Է 476 ուղեւոր, խորտակվել Է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Հունիսի 24-ին փրկարարները ջրից հանել են եւս մեկ զոհվածի մարմին, այսպիսով ողբերգության զոհերի թիվը հասել Է 293-ի, եւս 11 մարդ համարվում Է անհայտ կորած: Հաղորդվել Է, որ հիմնականում, մարդատար նավում եղել են 15-ից մինչեւ 17 տարեկան դպրոցականներ:

Նավաբեկության գործով ձերբակալված Է շուրջ 20 մարդ. «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցներ, անձնակազմի անդամներ եւ Կորեայի նավագնացության ասոցիացիայի աշխատակիցներ՝ անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի կասկածանքով: Գործի նյութերի համաձայն՝ նավապետը, որին սպառնում Է ցմահ բանտարկություն, առաջիններից մեկն Է հեռացել ջրասուզվող նավից՝ ուղեւորի անվան տակ: Հարավային Կորեայում ջրասույզ եղած լաստանավի անձնակազմի անդամները, որոնց առաջադրվել են անփութության եւ ծովագնացության օրենքների խախտման մեղադրանքներ, հրաժարվել են ընդո ւնել պատասխանավտությունն ուղեւորների զոհվելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: