Այսօր կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնել 2015 թվականին գնդակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Կոթի համայնքի բնակիչներն ադրբեջանական ագրեսորի կրակոցների պատճառով չեն կարողացել բերքահավաք կազմակերպել, որի արդյունքում ֆինանսապես տուժել են: Գումարն ուղղված է այդ բնակիչներին աջակցութուն ցուցաբերելու համար: