«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության ամբողջ տարածքում սկսել է տոնական միջոցառումների շարք:

 

 

Ձմեռ պապիներն ու ձյունանուշները հազարավոր նվերներ են տարել սահմանամերձ գյուղեր:

 

 

Հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:

 

 

Բացի Տավուշի մարզ ուղարկված նվերներից աջակցություն է ցուցաբերվել նաև Կոտայքի մարզի ավելի քան հիսուն համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների:

 

 

Ուշադրության կենտրոնում ոչ միայն հասարակության խոցելի խմբերն են, այլևˋ մարզի սոցիալապես անապահով բոլոր ընտանիքները: Նրանց խնդիրներին Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթանում մարզի տարբեր համայնքներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ: