ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներների աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ շարունակվում է: Նրանք մարզային այց են կատարել ԲՀԿ առաջնորդի հանձնարարությամբ: Պատգամավորները հանդիպել են մարզի զինծառայողների ծնողների հետ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նրանց ծանրոցներ հանձնել:
Հիմնադրամի աջակցությամբ ժամկետային զինծառայողների ծնողները նաև հնարավորություն կունենան այցելել սահման և տեսակցել իրենց որդիներին: Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզի մի քանի հարյուր քաղաքացիների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր են հանձնվել: