Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանք նախ եղել են Գավառի, Նորատուսի , Լանջաղբյուրի դպրոցներում, որոնք բարեկարգվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Դպրոցի աշակերտներն այժմ ուսումը շարունակում են տաք ու լուսավոր դասասենյակներում: Կրթական հաստատություններին նաև մարզական գույք է տրամադրվել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները նաև շփվել են տեղի բնակիչների հետ, գույքագրել խնդիրները: Որոշ հարցեր էլ հենց տեղում են լուծվել: