Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադրման 30 և վերականգնման 5 ամյակին նվիրված համերգ: Ազգագրական երգի-պարի համույթին նվիրված հոբելյանական համերգի աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է:
Կարևոր համարելով ազգային երգի-պարի պահպանումն ու սերունդներին փոխանցումը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակական աջակցություն է ցուցաբերում, ֆինանսավորելով բազմաթիվ միջոցառումներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարը, Ռոզա Ծառուկյանը և ազգային երգի ու պարի պահպանման գործում մեծ ներդրում ունեցող հարգարժան հյուրեր: