Ամանորին մնացել են հաշված օրեր: Շուտով 2017-ը կթակի բոլորի դռները և իր հետ կբերի նոր իղձեր ու երազանքներ: Տոնին անհամբեր սպասող հայ մանուկները Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ այս տարի ևս ամանորյա անակնկալների պակաս չեն զգալու:

 

Երեխաներին երջանկություն պարգևելու բարի ցանկությամբ, Ձմեռ պապերն ու Ձյունանուշները տաս օր անընդմեջ պատրաստվում են նվերներ հասցնել մեր երկրի հարյուր հազարավոր երեխաների: