Ռեկորդակիրներ ունեցող Լճափ համայնքում մարզադպրոց կար, սակայն մարզասարքեր ու ծանրաձող չկար և մարզիկները ստիպված մարզվում էին հարևան գյուղերում:
Մարզասարքեր տրամադրելու խնդրանքով նրանք դիմել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին:
Ընդառաջ գնալով խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մարզադպրոցին տրամադրվեցին մարզասարքեր և ծանրաձող: