Օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները:
Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:
Հավելենք, որ տներն այրվել են հակառակորդի կրակոցների պատճառով: