ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սեյրանի Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով' Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած վաստակի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական շարժման և վոկալի ամբիոնի պրոֆեսոր Մերուժան Խորենի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: