Ադրբեջանը ՄԱԿ֊ին անդամակցության 30-ամյակը կնշի օկուպացված հայկական Շուշի քաղաքում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
««Խանքանդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելելու Շուշի՝ նշելու Ադրբեջանի՝ ՄԱԿ֊ին անդամակցության 30-ամյակը։ Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը»,֊գրել է Հաջիևը։