Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2014թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդի պումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

 

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։