Իրանի արտաքրն գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։
Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։