ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ քանակապես գերակշռում է Հանրապետական կուսակցությունը, դատական հայց է ներկայացրել Դաշնային դատարան Բարաք Օբամայի վարչակազմի դեմ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով պահպանողականների փաստաբան Ջոնաթան Տուրլեյին:

 

Տվյալ գործի պատասխանողներ են Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն և առողջապահության նախարար Սիլվիա Մեթյու Բերվելը:

 

Ըստ մեղադրանքի' Օբամայի վարչակազմն ապահովագրական ընկերություններին $3 մլրդ վճարել՝ չստանալով Կոնգրեսի հաստատումը: Բացի այդ, Օբաման առողջապահական բարեփոխումներ է իրականացրել՝ գերազանցելով իր լիազորությունները:

 

ԱՄՆ-ում օրենսդրական լիազորությունները պատկանում են Սենատին և Ներկայացուցիչների պալատին, օրենքների կատարման համար պատասխանատու են նախագահը և կառավարությունը: