Քենտուկիի նահանգից հանրապետական սենատոր, «Թեյախմություն» պահպանողական շարժման առաջնորդներից մեկը՝ Ռեն Փոլը, դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ)՝ ամերիկացիների հեռախոսազրույցների գաղտնի լրտեսման ծրագրի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությանը:
Հայցը հարուցվել է Օբամայի, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի, ինչպես նաև ԱԱԳ-ի և ՀՀԲ-ի ղեկավարներ Քիտ Ալեքսանդրի և Ջեյմս Քոռնիի նկատմամբ:
Ռենդ Փոլը և FreedomWorks ոչ կառավարական կազմակերպության կողմնակիցները, որն աջակցում Է «Թեյախմությանը», կոլեկտիվ հայց են ներկայացրել իրենց անունից, ինչպես նաև «հեռախոս ունեցող բոլոր ամերիկացիների» անունից:
Հայցվորները գործակալությանը մեղադրել են ԱՄՆ-ի Սահմանադրության չորրորդ ուղղումը խախտելու մեջ, որն արգելում Է կամայական խուզարկությունները, և պահանջել են դադարեցնել ծրագիրը, որն սկսվել է տակավին 2006 թվականին Ջորջ Բուշի նախագահության օրոք: