Հունական «Aegean Airlines» ավիաընկերությունը հաջորդ տարվանից կսկսի ավիաչվերթներ կազմակերպել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ինչպես հաղորդում է հունական «Neos Kosmos» ամսագիրը, «Aegean Airlines»-ը հաջորդ տարի ավելացնելու է չվերթների ուղղությունները: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը:

 

2015 թվականի ամառվանից ավիաընկերությունը չվերթներ կկազմակերպի դեպի Երևան, Հելսինկի, Թուլուզ, Դովիլ, Մեց, Վալետտա, Ամստերդամ, Պաֆոս, Տալլին, Օսլո, Թեհրան, Դուբրովնիկ և այլ քաղաքներ:

 

Հայաստանի կառավարությունը 2013 թվականից սկսել է վարել «Բաց երկնքի» քաղաքականություն, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: